Տեղեկություններ | Կապ |  
 
 
Գլխավոր Նկարներ Առաջարկներ Պատվիրել
 







 
Տեղեկություններ

  «Օձուն» գյուղը գտնվում է Լոռու մարզում: Այն մարզի մեծ գյուղերից է: Այն իրական վայր է հյուսիսային Հայաստանի բնատուր գեղեցկությունը և թարմ օդը վայելելու համար: Այսօր գյուղը բավականին առաջընթաց է ապրում և այն մարդկանց է ներկայանում իր տեսարժան վայրերով և հանգստյան գոտիով:
  Առավել ուշագրավ է Օձունի եկեղեցին, որը VI դարի կառույց է: Հավանական է համարվում, որ այն վերակառուցվել է VIII դարում Հովնան Օձնեցու կողմից: Գյուղը հարակից է Ալավերդի քաղաքին, մեզ բոլորիս քաջ հայտնի Սանահին և Հաղպատ գյուղերին, որոնք էլ ներկայանում են իրենց տեսարժան վայրերով և եկեղեցական կոթողներով:
  Ալավերդին փոքր քաղաք է, ունի մի շարք տեսարժան վայրեր, որոնցից վառ է քարե կամրջի օրինակը, որը կառուցել է Զաքարե Բ Մեծի և Իվանեի քույր Վանենի թագուհին 1195-ին, իր վաղամեռիկ ամուսնու Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին: Կամուրջը միաթռիչք կամարով է` կառուցված մուգ կապտավուն բազալտե տաշած խոշոր քարերով: Կողերից բարձրացող պատերին կան պառկած առյուծների բարձրաքանակներ: Ալավերդին բաժանված է 2 մասերի: Քաղաքի 2 հատվածները միմյանց է կապում ճոպանուղին:
  Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966-ին: Այն Օձունից 21 կմ հեռավորության վրա է գտնվում:
  Հաղպատի վանքը հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ: Այն Օձունից 26 կմ հեռավորության վրա է գտնվում:



© 2009 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են
Developed by IT Media